Դերասանաուհի Շուշաննա Թովմասյանը բավականին ակտիվ է իր սոցհարթակում։ Իր կյանքի երջանիկ պահերով, մտորումներով և, առհասարակ, իր առօրյայով դերասանուհին հաճախ է կիսվում հետևորդների հետ։ Վերջերս էլ հարցազրույց էր տվել և գեղեցիկ լուսանկարներ հանրայնացրել։
Լուսանկարներում Շուշաննան հղի էր։ Այդ լուսանկարներից ուղղակի երջանկություն էր հորդում։ Հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ անհամբերությամբ են սպասում որդու լույս աշխարհ գալուն, ինչպես նաև խոսել էր անվան ընտրության մասին և նշել, որ երկար չեն մտորել։ Ամուսինն ընտրել է Միկա անունը և դերասանուհին այն միանգամից հավանել է և այլևս իր փոքրիկին այլ անունով չի կարողացել պատկերացնել։
Իսկ այսօր արդեն դերասանուհին իր ինստագրամյան սոցհարթակում կիսվել է լուսանկարով, որից պարզ է դառնում որդու լույս աշխարհ գալը։ Լուսանկարին կից Շուշաննան գրառում է կատարել, որտեղ մասնավորապես գրված է․ «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» ։
Եվ ավելացրել է հեշտեգեր․ փոքրիկի անուն ազգանունը՝ Միկա Սայան և ծննդյան օրը՝ հունվարի 1։ Լուսանկարի մեկնաբանությունների բաժինը դերասանուհու երգրպագուները ողողել են անհաշիվ բարեմաղթանքներով՝ արտահայտելով իրենց ուրախությունը։
Շուշաննային մաղթում ենք երջանիկ մայրություն, իսկ փոքրիկին՝ անսահման առողջություն, խաղաղ երկինք և երջանիկ մանկություն։