Այս օրերին գրեթե բոլոր աստղերն իրենց սոցհարթակներում կիսվում են իրենց ջերմ ընտանեկան լուսանկարներով։ Երգիչ Միհրան Ծառուկյանը նույնպես հրապարակում է արել։
Նա իր ինստագրամյան օգտահաշվում ընտանեկան ջերմ լուսանկար է հայնրայնացրել։ Լուսանկարից ջերմություն , խաղաղություն և ընտանեկան երջանկություն է ճառագում։ Լուսանկարում ընտանիքի բոլոր անդամները երջանիկ ժպտում են, հատկապես նրանց փոքրիկը՝ Ռոբերտը։
Լուսանկարին կից երգիչը հանդես է եկել բարեմաղթանք-գրառմամբ, որը կարծես փոքրիկ ուղերծ լինի։ Գրառման մեջ Միհրանը խաղաղություն է մաղթել և շատ երեխաների ծնունդ։ Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է․ «․․․ Թող 2021 թվականն իր հետ խաղաղություն բերի մեր հայրենիքին, ու թող շատ ու շատ հայ մանուկներ լույս աշխարհ գան այս տարի ․․․»։
Մեկնաբանությունների բաժնում Միհրան Ծառուկյանի հետևորդները ջերմ խոսքերով և բարեմաղթանքներով են հանդես եկել ։
Մինչ այս լուսանկարը, Միհրանը հանրայնացրել էր մի լուսանկար, որից պարզ էր դառնում, որ նախատոնական օրերը անցկացրել է Լոռվա մարզում, որտեղ ձմեռը իր լիիրավ իրավունքների մեջ է։