Միսը ֆրանսիական ձևով․ ամենաքմահաճ քիմքի համար

Ֆրանսիական խոհանոցը հայտնի է իր յուրօրինակությամբ և նրբահամությամբ։ Այսօր ձեզ ենք ներկայացնելու ֆրանսիական մի բաղադրատոմս։ Այս բաղադրատոմսով միսը հյութալի կստացվի։ Այն պատրաստվում է ջեռոցում։

Այս բաղադրատոմսի յուրահատկությունն ու նրբահամությունը կայանում է նրանում , որ մսի պատրաստման համար օգտագործվելու է յոգուրտ, բորբոսով պանիր և հետաքրքիր համադրությամբ համեմունքներ։ Եվ այսպես, անհրաժեշտ են՝

Խոզի միս (շեյկա) — 2 հատ

Կարտոֆիլ — 4 հատ

Սոխ — 2 հատ

Յոգուրտ՝ դասական — 150 գ

Սխտոր — 1 պճեղ

Ծովաբողկ(խրեն) — 1 թ\գ

Մանանեխ — 20 գ

Ռեհան — 1 ճյուղ

Պանիր բորբոսով, մոցարելլա — յուրաքանչյուրից 15 գ

Ձիթայուղ — 2 ճ\գ

Լոլիկ (չերրի) — մի քանի հատ

Միսը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և փոքր-ինչ ծեծել։ Կտրատել սոխը, ձեռքերով մի փոքր սեղմել, որպեսզի հյութը դուրս գա և լցնել մսի  վրա և թողնել 20 րոպե։ Ավելացնել ծովաբողկը, մանանեխը, յոգուրտը, սխտորը, ինչպես նաև մանրեցրած ռեհանը։

Կարտոֆիլը երկարությամբ կտրատել,ձիթայուղով, աղով, սև, կարմիր պղպեղներով համեմել։ Մսի վրա ավելացնել սև պղպեղ և դնել փայլաթիթեղի վրա՝ շուրջը լցնելով կարտոֆիլը։ Բարակ կտրատած պանիրը դասավորել մսի վրա։ 150 աստիճան տաքացված ջեռոցում եփել 50 ր։

Այնուհետև լոլիկները մեջտեղից կիսել , շարել պանրի վրա և ուղարկել ջեռոց ևս 10 րոպեով։ Մատուցել գեղեցիկ ձևավորված, որպեսզի ֆրանսիական շունչը զգաք համտեսելիս։ Իհարկե կարելի է վայելել սպիտակ գինով։

Понравилась статья? Поделиться с друзьями: