Ովքե՞ր են առավել ծանր տանում ինքնամեկուսացումը

2020 թվականը դեռ երկար իրեն կհիշեցնի։ Կորոնավիրուսի արհավիրքը դեռ չի լքել մարդկությանը։ Պանդեմիան Հայաստան մուտք գործեց մարտ ամսից և ցայսօր չի զիջում դիրքերը։ Այս վարակը ստիպեց մարդկանց ինքնամեկուսանալ։ Հիշեցնենք, որ Covid19-ի հիմնական ախտանիշներն են՝ համի և հոտի կորուստ, չոր հազ, ջերմություն, թուլություն, աղիների խանգարում։

Ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում դիմեք ձեր ընտանեկան բժշկին և հետևեք միմիայն բժշկի խորհուրդներին։ Եվ այսպես, կանադացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե ովքեր են առավել ծանր տանում ինքնամեկուսացումը։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք առավել ծանր են այն տանում, քան տղամարդիկ։ Այս  եզրահանգմանը հասնելու համար կանադացի գիտնականները փորձարկմանը ներառել էին 113 տղամարդ և 459 կին։ Հետազոտման մասնակիցների միջին տարիքը 30 էր։

Այս փորձարկումը սկսվել է կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ՝ մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում։ Վիճակագրության վերջնական արդյունքը հետևյալն էր․ հետազոտվողների 66%-ը ինքնամեկուսացման օրերին գանգատվել են անհանգիստ քնից, իսկ 39%-ը՝ անքնությունից։

Անքնությամբ և անհանգստությամբ հիմնականում գանգատվել են կանայք։

Понравилась статья? Поделиться с друзьями: