Դերասանուհի Տոմա Պետրոսյանը, ով վերջին շրջանում խաղում էր «Womens club» հաղորդման մեջ, իր ինստագրամի օգտահաշվում լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքն է և Հադրութցի Արենը։
Լուսանկարին կից դերասանուհին հուզիչ գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե Հադրութցի Արենը ինչ նվեր է խնդրել Ձմեռ Պապիկից և ներկայացրել իր խնդրանք-մաղթանքը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Արենն է Հադրութից։ Ձմեռ Պապիկից զենք է ուզել, որ իրանց տունը ետ բերի։ Իսկ ես Ձմեռ Պապիկից շատ բան եմ ուզում․ թող 2020-ում մնան բոլոր ցավերը ․․․ Բարի Գալուստ 2021″։ Տոմայի հետևորդները լուսանկարը մեկնաբանել են շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։
Դերասանուհու ակտիվ հետևորդները քաջատեղյակ են նրա՝ Արցախին վերաբերող գրառումներին, որոնք հաճախ Արցախի բարբառով են գրված։ Այն յուրահատուկ կոլորիտ է հաղորդում գրառմանը։ Հայտնի է, որ Տոման արմատներով Արցախցի է։
Մինչ վերոնշյալ լուսանկարի հրապարակումը, Տոման Եռաբլուրից լուսանկար էր ներկայացրել, որին կից հուզական գրառում էր ավելացրել։
Գրառման մեջ ասում է, որ չէր կարողանում գնալ Եռաբլուր, որովհետև չգիտեր տղաներին ինչ ասել։ Երբ վերջապես գնաց, տղաներն էին ասում․ շշուկով ինչ-որ բաներ էին ասում, երևի լավ բաներ ․․․