Փաստեր մրգերի վերաբերյալ, որոնք արժե իմանալ

Մրգերը մեր լավագույն բարեկամներն են։ Միրգն այն լավագույնն է, որը մարդը կարող է տալ իր օրգանիզմին։ Օգտագործեք հնարավորինս շատ մրգեր և վարեք առողջ ապրելակերպ։ Այսօր հավաքագրել ենք մրգերի վերաբերյալ փաստեր, որոնք անհրաժեշտ կլինի  իմանալ․

Միրգ ուտելու ամենաճիշտ ժամանակը առավոտյան է

Առավոտյան ժամերը հենց այն ժամանակահատվածն են, երբ մեր օրգանիզմը ամենաշատ էներգիայի կարիքն ունի, իսկ միրգը պարունակում է այնպիսի վիտամիններ, որոնք կարող են ապահովել օրգանիզմը էներգիայով։ Մրգի մեջ կա ֆրուկտոզա, որը հեշտ տրոհվում է և վերածվում էներգիայի։

Միրգը կերեք դատարկ ստամոքսով

Դիետոլոգները խորհուրդ են տալիս միրգն օգտագործել ուտելուց 3-4 ժամ հետո։ Հակառակ դեպքում կկրեք փքվածության տհաճ երևույթը, կունենաք այրոց։

Թարմ մրգերն առավել օգտակար են

Մշակում անցած յուրաքանչյուր միրգ կորցնում է իր օգտակարության որոշակի քանակություն։ Այնպես որ նվազագույնի հասցրեք մուրաբաների, հյութերի օգտագործումը։

Դրանց մեջ ոչ մի օգտակարություն չեք գտնի, կգտնեք մեծ քանակության շաքար և կալորիաներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: