Բրիտանական շտամմ տեսակի կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է ավելի քան 30 երկներում։ Մտահոգություն կա, որ այն կարող է տարածվել ողջ աշխարհով մեկ։
Մուտացված Covid19-ը արդեն հասել է Դանիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա, Ֆրանսիա, Շվեցարիա,Ավստրալիա, Կանադա, Ճապոնիա,Հարավային Կորեա, Հնդկաստան և Աֆրիկայի որոշ երկրներ և մի շարք այլ երկրներ։
Հունվարի 2-ին շտամմ տեսակի կորոնավիրուսի բացահայտման մասին հայտարարեց Չինաստանը, ապա Վիետնամը և Թուրքիան։ Վիետնամում մուտացված կորոնավիրուսը հայտնաբերվել է 45-ամյա քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Մեծ Բրիտանիայից դեկտեմբերի 22-ին։ Ինքնաթիռում գտնվել են 305 ուղևորներ, որոնք անմիջապես մեկուսացվել են ։
Թուրքիայում նոր տեսակի մուտացված վիրուսը հայտնաբերվել է 15 քաղաքացիների մոտ, ովքեր նույնպես վերադարձել էին Բրիտանիայից։ Բրիտանացի գիտնականները կանխատեսում են, վոր նոր տեսակի վարակը՝ VOC 202012/0, 56%-ով ավելի վարակիչ է, քան նախորդը։ Սակայն այն մահաբեր չէ և պատվաստանյութի նկատմամբ առավել կայուն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր մուտացված շտամմ տեսակը, որը կոչվում է VOC 202012/0։