Պшտերшզմն իսկական չարիք է և այս խոսքերը հնչում են , ցավոք սրտի, ոչ որպես ուղղակի ընդունված խոսքեր։ Դրանք հնչում են սրտից, հնչում են արհшվիրքը սեփական մաշկի վրա զգացած մարդու շուրթերից։
Ինչքան էլ պшտերшզմի ողջ ընթացքում հասկանում ու դիմակայում էինք չարիքին, ինչքան էլ որ անտանելի դժվար ու անդիմադրելի էր , փորձեցինք կանգուն մնալ՝ հանուն գալիքի, հանուն ապագա սերնդի, հանուն առաջնագծում կանգնած տղաների համար ամուր թիկունք լինելու։
Սակայն հետպшտերшզմական շրջանն այնքանով է դժվարին , որ այն վերլուծությունների շրջան է, իսկ վերլուծությունների արդյունքում գալիս է խորը գիտակցումը, և ցավը, կսկիծը կրկնապատկվում են։
Բայց կոտրվելու, ընկնելու ժամանակը չէ։ Տղաներն առաջնագծում են, նրանք ծառայում են հայրենիքին, հանուն հողի, հանուն մեզ։ Նրանք հասել են այդ խորը գիտակցմանը։
Զորամասում Ամանորյա հավաքույթի ժամանակ զինվորներից մեկը բաժակաճառ է ասում, որն առանց արցունքների անհնար է լսել և որքա՜ն ճշմարիտ է խոսում։
Այդքան երիտասարդ և այդքան խորը գիտակցում։ Ստորև կարող եք դիտել տեսանյութը․