Հեշտ և արագ պատրաստվող պիցցա ամենահասանելի բաղադրիչներից

Պիցցան հազարամյակների պատմություն ունի։ Մինչ այսօր հայտնի չէ, թե ով է առաջինը պատրաստել այս ուտեստը․ սակայն ընդունված է այն համարել իտալաական։

1843 թվականին ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման(հայրը) ճանապարհորդել էր Իտալիա և իր տպավորություններով կիսվել էր «Կորրիկոլո» աշխատության մեջ։ Գրողը թվարկում է պիցցաների բազմապիսի տեսակներ՝ ձիթայուղով, լոլիկով, սոխով, պանրով և այլն։ Իտալացիների մասին նա գրում է, որ նրանց դժբախտ չես համարի, որովհետև նրանց միայն պիցցա է անհրաժեշտ։ Այսօր առաջարկում ենք պատրաստել պիցցա հետևյալ բաղադրատոմսով։

Մթերքներ՝

Խմորի համար․

Ալյուր — 200 գ

Կաթ — 120 մլ

Բուսայուղ — 0,5 լ

Աղ -0,3 թ\գ

Շաքարավազ — 1 թ\գ

Խմորիչ — 0,3 թ\գ

Տոմատ — 3 ճ\գ

Պանիր մոցարելլա — 200 գ

Նրբերշիկ — 150 գ

Լոլիկ — 3-4 հատ

Չոր օրեգանո — 0,5 թ\գ

Չոր ռեհան — 0,5 թ\գ

Կաթը, բուսայուղը, աղը, շաքարավազը և խմորիչը միասին հունցել խմոր, ավելացնել մաղով անցկացրած ալյուրը։ Շարունակել հունցել այնքան ժամանակ, մինչև կստացվի էլաստիկ, ձեռքերին չկպչող խմոր, ապա մեկ ժամով դնել սառնարան։

Բացել խմորը, վրան քսել տոմատ, որի րա լցնել քերած պանրի մի մասը, դասավորել կլոր կտրատած լոլիկը, մանրեցրած նրբերշիկները, համեմել և 10-20 րոպեով ուղարկել ջեռոց։ Պատրաստի պիցցան կարելի է զարդարել ռեհանով։

Понравилась статья? Поделиться с друзьями: