Աննա Դովլաթյանի դուստրը 6 ամսական դարձավ․ լուսանկարներ

Օրերս անդրադարձել էինք երգչուհի Աննա Դովլաթյանին և նրա գեղեցկուհի դստերը։ Նա իր սոցհարթակում բավականին ակտիվ է և հաճախ է կիսվում հանրության հետ իր հրաշք փոքրիկի լուսանկարներով։ Փոքրիկը կարծես ժամ առ ժամ է մեծանում։

Նա իսկական գեղեցկուհի է։ Այսօր՝ հունվարի 4-ին, երգչուհին իր գեղեցկուհի դստեր լուսանկարն է հանրայնացրել՝ նշելով որ նա վեց ամսական է դարձել։ Լուսանկարում փոքրիկը նստած է տոնածառի մոտ և շատ ոճային է հագնված։

Աննայի հետևորդները անտարբեր չեն մնացել և գեղեցիկ բարեմաղթանքներով են հանդես եկել մեկնաբանություններում։ Իսկ ավելի վաղ երգչուհին Ամանորյա թեմատիկայով ընտանեկան ջերմ լուսանկարներ էր հրապարակել։ Լուսանկարներից մեկին կից խաղաղության վերաբերյալ գեղեցիկ գրառմամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես գրել է․

«Մղձավանջային այս թոհուբոհից դեռ որքա՜ն պետք է փորձենք վերադառնալ նախկին կյանքին։ Իմ ուզածը մի կտոր խաղաղություն է, մի ափաչափ խաղաղ երկինք, որի տակ մարդկանց սրտերը կխաղաղվեն։ Իմ խաղաղությունն ու ջերմությունը սկսվում և ավարտվում է իմ հրեշտակով։ Ինձ հավերժ լույս ու հույս տվող իմ Կարինայով։ Թող որ Ամանորի հետ բոլորս գտնենք մեր փոքրիկ խաղաղությունը ու նորից ժպտանք, բայց այս անգամ ավելի իրական ու անկեղծ»։

Հիշեցնենք, որ երգչուհին դստերն անվանակոչել է՝ Կարինա։

Понравилась статья? Поделиться с друзьями: