Խոյեր
Այսօր կենտրոնացեք ամենագլխավոր հարցերի վրա, իսկ երկրորդական խնդիրները թողեք օգնականներին։ Գործնական հարցերում հաշվի առեք հետագա զարգացումները։
Ցուլեր
Եթե անգամ ունեք հիմքեր մտածելու, որ դուք խելացի եք, լավ կլինի կոլեգաների մոտ այն ի ցույց չդնեք։ Առաջ շարժվեք և գործնական ակտիվություն ցուցաբերեք։
Երկվորյակներ
Մտերիմների հետ սուր հարցեր մի քննարկեք, հակառակ դեպքում կոնֆլիկտներն անխուսափելի են։ Իսկ աշխատավայրում ակտիվություն ցուցաբերեք, ինտելեկտը ձեր զենքն է։
Խեցգետիններ
Դուք շատ տխրում եք, որ տոներն ավարտին մոտեցան, այդ իսկ պատճառով մի փոքր նյարդային եք։ Սիրելիի հետ զրուցեք, հոգատարություն ցուցաբերեք։
Առյուծներ
Պետք չէ վախենալ մարդկանց մոտ թողնել սեփական պրոեկտներին․ միևնույնն է հաղթանակի դափնիները ձերն են լինելու։ Իսկ սիրո հարցում բաց եղեք, մի թաքցրեք զգացմունքները։
Կույսեր
Եթե ձեր կյանքում նոր անձնավորություն է հայտնվել, պետք չէ անկեղծանալ մինչև վերջ, փոքր-ինչ զսպվածություն ցուցաբերեք։
Կշեռքներ
Ընտանեկան տարաձայնությունները թողեք անցյալում և ամեն բան սկսեք նոր ,մաքուր էջից։
Կարիճներ
Վերլուծությունների ժամանակն է։ Արդյունքում կարևոր բացահայտումներ կանեք ինքներդ ձեզ համար։
Աղեղնավորներ
Որոշումներ կայացնելիս զգույշ եղեք։ Հնարավոր է վատ հետևանքների հանգեք։
Այծեղջյուրներ
Հնարավոր է ձեր շրջապատում ինքնակոչ անհատներ հայտնվեն, որոնք աչք են տնկել ձեր աթոռին։ Ժամանակն է նրանց հետ լուրջ խոսակցություն վարել։
Ջրհոսներ
Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնց խոսքերն իրենց քայլերի հետ չեն համապատասխանում։
Ձկներ
Ձեր հետևողականությունը կօգնի ազատվել տհաճ միջադեպերից։ Հնարավոր է սիրո հարցում խաբվեք։