Հռոմի պապն ասել է, որ համաճարակի ժամանակ հանգստի մեկնած անձիք ինքնասերներ են։ Ֆրանցիսկոս պապը քննադատել է հանգիստը կազմակերպած անձանց։
Նա նշել է, որ փոխարենը լավ կլիներ հարգանք ցուցաբերեին տառապանքների մեջ գտնվողների նկատմամբ(նկատի ունի համաճարակը)։ Վերոնշյալի վերաբերյալ նա ելույթ ունեցել հունվարի երեքին՝ ամենշաբաթյա օրհնության ելույթի ընթացքում։ Հռոմի պապը մասնավորապես ասել է․ «Այդ անձիք չեն մտածել մեկուսացած, բազմաթին տնտեսական խնդիրներ ունեցող և ծանր հիվանդների մասին ։
Նրանք հոգ են տարել սեփական հանգստի և ուրախության մասին «։ Եվ ավելացրել է, որ այն իսկապես տխրեցրել է իրեն։
Վատիկանը հույս է տածում, որ մոտ օրերս ձեռք կբերի պատվաստանյութերի այնպիսի խմբաքանակ, որ կկարողանան պատվաստել աշխարհին։ Բայց պարզ չէ, ինքը՝ Հռոմի պապը, պատրաստ է պատվաստվել Covid19-ի դեմ։ Իսկ ավելի վաղ Պապը քաղաքացիներին կոչ էր արել համաճարակի պատճառով չհրաժարվել տոնածառից։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապը ողջ պատմության մեջ առաջին Պապն է, որ «Նոր աշխարհից» է (Ամերիկա) և 1200 տարվա մեջ առաջին Պապն է, որ Եվրոպացի չէ։