Առաջին թխվածքաբլիթները պատրաստել են Պարսկաստանում մ․թ․ա․ 7-րդ դարում։ Այն պատրաստում էին թագավորական տներում։ Եվրոպայում թխվածքաբլիթները հայտնվել են արաբների արշավանքների ժամանակ, իսկ հետագայում լայն տարածում են ստացել ։ Փարիզի յուրաքանչյուր խանութում կարելի էր գտնել թխվածքաբլիթներ։
Այսօր այս քաղցր ուտեստը հանդիպում է յուրաքանչյուր երկրի խոհանոցում՝ թրծված և զարգացում ապրած տվյալ երկրի ավանդույթներով և նախասիրություններով։ Ունի անհաշիվ տեսակներ։ Դրանք համեղ են և բավականին դյուրին են պատրաստվում։ Այսօր առաջարկում ենք համեղ, բերանում հալվող թխվածքաբլիթների բաղադրատոմս։ Պատրաստեք և վայելեք այն ընտանեկան ջերմ մթնոլորտում։
Անհրաժեշտ մթերքներ՝
Ալյուր — 100 գ
Շաքարավազ — 100 գ
Կոկոսի փաթիլներ — 200 գ
Ձու — 2 հատ
Փխրեցուցիչ — 1 թ\գ
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կոկոսի փաթիլները, խառնել։ Ալյուրի հետ խառնել փխրեցուցիչը և ավելացնել ձվային զանգվածին , խառնել։ Խմորը կես ժամով դնել սառնարանում։ Այնուհետև թաց ձեռքերով խմորից ձևավորել թխվածքաբլիթներ։ Թխել 180 աստիճան տաք ջեռոցում 15 րոպե։ Եվ վերջ․ համեղ, բերանում հալվող թխվածքաբլիթները պատրաստ են ։
Այս ցրտաշունչ օրերին կարող եք վայելել մեկ բաժակ տաք թեյով։