Բրիտանիայում սկսվում են ուժեղացված սահմանափակումներ․ կարգելվի տանից դուրս գալ

Մեծ Բրիտանիան սկսում է սահմանափակումներ՝ ավելի ուժեղացված ռեժիմով։ Սահմանափակումները կապված են նոր մուտացված շտամմ տեսակի վիրուսի ակտիվ տարածման հետ։ Սահմանափակումները  կմեկնարկվեն հունվարի վեցից։

Սա Բրիտանիայի երրորդ նման ուժեղացված սահմանափակումներն են։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ եթե այս պահին միջոցներ ձեռք չառնեն, 21 օր անց առողջապահության նախարարությունը լուրջ խնդւրների առջև կկանգնի։ Սահմանափակումները կձգվեն մինև փետրվարի կես։

Ջոնսոնի խոսքով իրավիճակը կտրուկ կլավանա, եթե կատարվեն մեծաքանակ պատվաստումներ, որոնք թույլ կտան կրճատել շատ սահմանափակումներ։ Մասնավորապես կարգելվի տանից դուրս գալ՝ բացառություն կկազմեն  գնումներ կատարելը, ֆիզիկական վարժությունները, օգնության ցուցաբերում, այլ մարդկանց նկատմամբ խնամքի ցուցաբերում։

Անգլիայում  հունվարի 5-ից  բոլոր դպրոցները, համալսարանները անցնում են հեռավար դասընթացի, բացառություն կլինեն հատուկ մասնագիտությունների աշխատողների երեխաները։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը հասկանում է հեռավար դասապրոցեսի անհարմարությունները, սակայն հակառակ դեպքում վտանգված է երեխաների առողջությունը։

Կշարունակեն չաշխատել այն խանութները, որոնք չեն վաճառում առաջին անհրաժեշտ իրեր։ Վերջին հինգ օրում Բրիտանիայում արդեն կան 50 հազար շտամմ վիրուսով վարակված քաղաքացիներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!