Վրաստանի Հանրապետության բուժաշխատողները հաստատել են Covid19-ի շտամմ տեսակի նոր վիրուսի առաջին դեպքը։ Այս մասին երեկ՝ հունվարի չորսին, հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալը՝ Փաաթա Իմնաձեն։
Նա ասել է, որ քաղաքացին թեստավորվել է երեք անգամ, որից երկուսը բացասական են եղել, իսկ երրորդը՝ դրական։ Վարակված անձը 50 տարեկանից բարձր է։ Նա իրեն լավ է զգում, գտնվում է մեկուսացման մեջ։ Կոնտակտավորներին բացահայտելու համար աշխատանքներ են տարվում։
Քաղաքացին Բիրտանիայում չի եղել, սակայն Իմնաձեն չնշեց, թե որ երկրից է եկել քաղաքացին։ Նա նշեց, որ շտամմ տեսակը գրեթե չի տարբերվում կորոնավիրուսից։ Միակ տարբերությունը մարդուց մարդ փոխանցման բարձր աստիճանն է։
Օրերս հայտնել էինք, որ Բրիտանիայում հայտնաբերվել է Covid19-ի նոր մուտացված վիրուս և այնտեղից տարածում գտել արդեն աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներում։ Շտամմ վիրուսը մահաբեր չէ, ախտանշաններով նման է կորոնավիրուսին, սակայն շատ արագ է տարածվում։
Այժմ ակտիվ քննարկվում է Երկիրը լքել չցանկացող արհավիրքի երրորդ ալիքի անխուսափելիությունը։