Անի Լորակը կիսվել է ուրախալի լուրով

Երգչուհի Անի Լորակը իր երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Նա իր սոցհարթակում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ այսուհետ իր և դստեր հետ կապրի չորսոտանի, փամփլիկ նոր անդամ։ Նոր անդամը մալթիպու ցեղատեսակի փոքրիկ , գեղեցիկ շնիկ է։

Լուսանկարում, որը երգչուհին տեղադրել է իր ինսթագրամյան օգտահաշվում, Լորակը նկարված է տոնածառի մոտ գեղեցկադեմ և փամփլիկ շնիկի հետ։ Լուսանկարում երգչուհին երջանիկ տեսք ունի։ Նա և դուստրը անչափ երջանիկ են ընտանիքի նոր անդամով։

Շնիկին գնել է երգչուհին՝ որպես Ամանորյա նվեր դստեր համար։ Լուսանկարին կից երգչուհին կատարել է  հետևյալ գրառումը․ «Ծանոթացեք Տոշայի հետ։ Այսպես է անվանակոչել իմ աղջիկ Սոֆյան՝ տեսնելով այս շնիկին՝ մեր ընտանիքի նոր անդամին»։

Լուսանկարի տակ երկրպագուները հանդես են եկել գեղեցիկ կոմպլիմենտներով և Ամանորյա շնորհավորանքներով։ Իսկ ավելի վաղ երգչուհին իր էջում հրապարակել էր կարմիր զգեստով գեղեցիկ լուսանկար , որին կից գրառում էր կատարել։

Գրառման մեջ շնորհավորական ուղերծով էր հանդես եկել ։

Понравилась статья? Поделиться с друзьями: