Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։ Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։ Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։
Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։
Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։
Հովհաննիսյան Հարություն Հայկի։ Ծնվել է 2000 թվականին: Սովորել է Երևանի Հերացու անվան բժշկական քոլեջում: Երազանքն էր՝ դիմածնոտային վիրաբույժ դառնալ: Ծառայության ընթացքում պարապում էր Բժշկական համալսարան ընդունվելու համար։ Ծառայությունն անցկացրել է Արցախում՝ Ջաբրայիլ։ Մասնակցել է Ջաբրայիլի թեժ մшրտերին։
Մшրտերի ընթացքում փրկել է ընկերների կյանքը։ Անմшհացավ հոկտեմբերի 6-ին։ Հավերժ հիշատակ , անպարտ հերոս։Դու հաղթել ես․․․