Երգչուհի Սոֆի Մխեյանը իր ինսթագրամյան օգտահաշվում լուսանկար է հրապարակել Սուրբ Ծննդյան օրվա հետ կապված։ Լուսանկարում խաչի պատկեր է ։
Լուսանկարին կից երգչուհին գրառմամբ է հանդես եկել, որտեղ պատմում է լուսանկարում պատկերված խաչի մասին փոքրիկ հետաքրքրական պատմություն և շնորհավորում բոլորին Սուրբ Ծննդյան առիթով, ինչպես նաև հույս հայտնում, որ ապագայում հայրենիքը դուրս կգա այս բարդ իրավիճակից։
Երգչուհւ գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Տարիներ առաջ ստացա այս օրհնված Խաչը՝Երուսաղեմում , այն միշտ ինձ հետ է… տանը, ճամփորդելիս…վստահ եմ , որ այն ինձ մշտապես բերելու է հաջողություն և կլինի Պահապան… Մի օր այն մոռացա տանը, երբ կրկին Երուսաղեմում էի:
Սուրբ Հորը, ով տվել էր օրհնված խաչը, սրտնեղած ասացի, որ առաջին անգամ եմ մոռանում իմ խաչը՝ Երևանում, ու մինչև ուզում էի վերջնական հուսալքվել,հնչեց պատասխանը՝ Խաչը սրտումդ պահիր:
Ես հավատում եմ, որ ՔՐԻՍՏՈՍ՝ իր ԾՆՈՒՆԴՈՎ ու ՀԱՅՏՆՈՒԹՅԱՄԲ այս անգամ էլ կգա մեզ օգնության:
Կաղոթեմ ու կխնդրեմ բարձրաձայն, որ «փրկի զմեզ ի չարէն», տա մեր մտքին պարզություն, ուժ, և խաղաղություն մեր երկրին:
Որ ների մեզ՝ մեղավորներիս, և օգնի, որ Մեր Խաչը վերջապես մենք կարողանանք իսկապես կրել մեր մեջ ՝ՀԱՎԱՏՔՈՎ և ՊԱՏՎՈՎ :
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեծ և Ձեզ Մեծ Ավետիս «