Քաղաքական գործիչ, «Հանրապետություն » կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան օգտահաշվում հաճախ է գրառումներ կատարում և անդրադառնում այս կամ այն քաղաքական իրավիճակին, տալիս իր գնահատականը կամ, առհասարակ, ներկայացնում իր կարծիքը տվյալ իրավիճակի վերաբերյալ։
Այս անգամ Արամ Սարգսյանը իր սոցհարթակում գրառում է կատարել Սուրբ Ծննդյան տոնի առիթով։ Գրառումն ունի ոչ միայն շնորհավորական նպատակ, այլ , կարծես, ուղերծ լինի։ Գրառման մեջ Սարգսյանն անդրադառնում է հայոց ազգի՝ ի սկզբանե կարևորված լինելու հանգամանքին, նշում է, որ հայ ազգն ընտրյալ է և պատահականություն չէ ազգի հայտնվելը նման իրավիճակում։
Արամ Սարգսյանը մասնավորապես գրում է․ «Աստծո օրհնությունը քեզ, Հայաստան ջան: Աստծո Սերը քեզ, Հայություն ջան: Շնորհավոր Սուրբ Ծնունդ, միայն ծնունդով կհաղթենք մահը և տխրությունը, ժողովուրդ ջան: Միշտ Տիրոջ հետ խաղաղ ու համերաշխ մնանք, ընկալենք ժամանակի ընթացքը և օրինաչափությունները, ապաշխարենք, հետևություն անենք, թողություն խնդրենք և վստահաբար մեզ կընկալեն, կկարևորվենք, որովհետև ի սկզբանե է նշանակություն տրված մեզ։
Մենք ընտրյալ ենք ու պատահական չենք հայտնվել այստեղ ու հիմա, ժողովուրդ ջան և հուրախություն բոլորիս գիտակցում ենք մեր առաքելությունը:
Եվ ուրեմն՝ Փառք Տիրոջը, որ մեզանում և մեզանով է։
Քրիստոս Ծնվեց և հայտնեցավ։
Մեզի, ձեզի մեծ ավետիս։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ։»