Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը իր սոցհարթակում ակտիվ է ։ Նա զբաղվում է բարեգործական աշխատանքներով, օգնության ձեռք մեկնում արցախցիներին։
Հաճախ հրապարակում է լուսանկարներ, որտեղ նա Արցախի երեխաների հետ է, նրանց կողքին և չի պատրաստվում այս դժվարին պահին միայնակ թողնել նրանց։
Այս անգամ Անահիտը ինսթագրամյան օգտահաշվում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ամուսնու և ընկերների հետ է։ Լուսանկարներին կից հանդես է եկել գրառմամբ, որտեղ նշում է, որ Սուրբ Ծնունդը որոշել են մտերիմների հետ նշել։
Դերասանուհու կատարած գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սուրբ Ծննդյան այս կարևոր օրը , որոշեցինք մտերիմներով նշել .. մտերմիկ մթնոլորտում … Սիրում եմ Ձեզ»։ Եվ վերջում հատուկ շնորհակալություն է հայտնել այն գինետանը, որտեղ կազմակերպել էին մտերմիկ հավաքույթը։ Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդները շնորհավորանքներով և բարեմաղթանքներով են հանդես եկել։
Իսկ ավելի վաղ Անահիտը մի տեսանյութ էր հանրայնացրել, որտեղ դերասանուհին ասում է, որ բավականին ժամանակ է, ինչ չէր նվագել։ Եվ նվագում ու երգում է մելամաղձոտ, շատ գեղեցիկ երգ։