«Էս տարի մաման չի գրկում քեզ. քեզ մայր հողն ա գրկել, իմ պարծանք»․ հերոսի մոր անասելի հուզիչ գրառումը

Ինչքա՜ն հերոս տվեց 2020-ի  տարեվերջը։ Երանի՜ տանը լինեիք, ընտանիքներում, մայրերի կողքին։ Բայց, ցավոք սրտի, ձեզ այլ ճակատագիր բաժին ընկավ․ դուք հայրենիքին  էիք պետք, մայր հողին։ Իսկ հերոսածին մայրերին հավերժի արցունքը բաժին հասավ։

Հավերժ կմենախոսեն որդիների հետ՝ ենթադրելով ու հեռվից, կարծես, լսելով պատասխանները ։ Անմահացած Լևոն Ավետիսյանի մայրը՝ Գայանե Ադամյանը, գրել է, որ այս Ամանորը իր կյանքի ամենատխուր Ամանորն  ու Սուրբ Ծնունդն է։ Գայանե Ադամյանը գրառման մեջ պատմում է, թե ինչքան երկար է սպասել այս օրվա, որ տղան գա և նորից իր գիրկն առնի իր՝ լույսի պես որդուն։

Որ իր տունը նորից երջանկությամբ լցվի, ժպիտով լցվի։ Խորը ցավով նշում է ․»Էս տարի մաման չի գրկում քեզ. քեզ մայր հողն ա գրկել, իմ պարծանք»։ Հերոսածին մայրը շարունակելով գրառումը՝ նշում է, որ կյանքն իրենց նկատմամաբ շատ դաժան գտնվեց․ տարավ տղային ու հերոսացրեց՝ աշխարհը գլխիվայր շրջելով մոր գլխին և ուրախությունը սգի վերածելով։

Գայանե Ադամյանը նշում է նաև, որ ոչինչ չի մեղմացնի իր վշտով պատված սիրտը և հոգին, որից արյուն է կաթում ։ Որդու հետ կապված բոլոր նպատակներն ու երազանքները անկատար մնացին։ Հերոսի մայրը եզրափակելով խոսքը՝ գրում է ․ «Մաման մեռնի քո ջանին, իմ հպարտություն, իմ հերոս։ Թող լույս իջնի շիրիմիդ, ԻՄ ԼՈւՅՍ… » ։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում հերոսածին մորը։ Հավերժ խոնարհում Ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: