Այսօր առաջարկում ենք պատրաստել համեղ խորտիկներ՝ որպես երկրորդ մատուցվող ուտեստ։ Առհասարակ, երկրորդ ուտեստները շատ բազմազան են ՝ մսային, բաջարեղենային և անգամ կաթնային։
Խորտիկները, որոնք առաջարկում ենք պատրաստել բավականին հեշտ է պատրաստել և որ ամենակարևորն է, անչափ համեղ են ստացվում։ Հավի մսով և պանրով ռուլետները նուրբ համ ունեն և անչափ հյութալի են։ Հավաստիացնում ենք թե՛ հյուրերը, թե՛ ընտանիքի անդամները անչափ գոհ կմնան։
Եվ այսպես, անհրաժեշտ մթերքներ՝
Հավի միս — 1 կգ
Պանիր՝ պինդ տեսակի — 100 գ
Կանաչի — մի քանի ճյուղ
Սխտոր — 2 պճեղ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Ալյուր — 100 գ
Բուսայուղ — 100 գ
Հավի միսը բարակ շերտերի բաժանել այնպես, որ կարողանաք փաթաթել և ստանալ փոքրիկ ռուլետներ։ Շերտերի բաժանած միսը մի փոքր ծեծել, համեմել և երկու կողմից մանրեցված սխտոր քսել վրան։ Այնուհետև վրան լցնել քերած պանիր և մանրեցված կանաչի, ապա փաթաթել և ստանալ ռուլետներ։
Անկյունները փակել և ամրացնել փայտիկների օգնությամբ, որպեսզի եփելիս հալված պանիրը չծորա։ Ալրապատել և տապակել բուսայուղի մեջ մինչև վարդագունելը, որից հետո հեռացնել փայտիկները և մատուցել գեղեցիկ ձևավորված։