Հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը կեսգիշերն անց լուսանկար է հրապարկել և հուսալքված գրառում կատարել

Հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը , ով վերջերս երկրորդ անգամ մայրացավ, իր կյանքի իրադարձություններով հաճախ է կիսվում  իր սոցհարթակում։ Նա ներկայացնում է իր առօրյան, երեխաների գեղեցիկ լուսանկարներն ու տեսանյութերը , հետաքրքիր բաղադրատոմսեր և այլն։

Այս անգամ հեռուստահաղորդավարուհին ինսթագրամյան իր օգտահաշվում կեսգիշերն անց լուսանկար է հրապարակել և կից հանդես եկել հուսալքված  գրառմամբ, որտեղ արտացոլված են   հոգին պատած բացասական հույզեր։

Գրառմանը մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև․ «Ասում են` շատ ցավելուց հետո ուժեղանում ես, նույն ցավը անվերջ զգալուց հետո` ամրանում…չգիտեմ դա երբ է լինում ու ինչպես….մենք դեռ մխկտում ենք, մաշվում, ոչնչանում…ամեն պատմության հետ, նկարի, պատկերի…քանի սերունդ ու քանի հաղթանակ հետո կկարողանանք լինել առաջվանը,երբ կշնչենք նորից հանգիստ ու կաապրենք ազատ… պատասխանները հուսադրող չեն P.S. Ոչ դրական մտքեր գիշերվա կեսին, կներեք»։

Մեկնաբանություններում հետևորդները փաստում են, որ այս օրերին բոլորի մոտ մտքերը բացասական են։

Ավելի վաղ Արևիկը հանրայնացրել էր մեկ այլ լուսանկար, որին կից դրական և հույսով լեցուն գրառում էր կատարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: