Այս ձմեռ նորաձև են համարվում երկար ճտքերով հենց այսպիսի կոշիկները

Առաջին կոշիկն առաջացել է միջնադարոմ Եվրասիայի հարավում։ Կնոջ կոշիկի վերաբերյալ տարբեր երկրներում տարբեր մշակույթներ կան ձևավորված, օրինակ՝ Հնդկաստանում կնոջ կոշիկից կարելի էր ենթադրել նրա սոցիալական վիճակը։

Չինաստանում գեղեցկության չափանիշ էին փոքր կոշիկները, որի պատճառով էլ իգական սեռի ներկայացուցիչների ոտքերը փոքր տարիքից փաթաթում էին, որպեսզի կանգնեցնեին ոտքի թաթի աճը։ Ճապոնիայում նորաձև էին համարվում փայտե կոշիկները։ Այսօր կոշիկների անհաշիվ տեսականի կա մեր առջև և բոլորն ազատ են ընտրության հարցում, անգամ կարելի է սեփական ոճն առաջարկել։

Կոշիկ ընտրելը բավականին բարդ գործընթաց է, մանավանդ, երբ դա պետք է կատարել ձմռանը, քանի որ դրանք պետք է լինեն ոչ միայն ոճային, այլև պաշտպանեն ցրտից։ Այսօր կներկայացնենք , թե ձմեռային կոշիկներից որոնք են թրենդային և որոնք են անհրաժեշտ մի կողմ դնել։ Անցյալ սեզոնում թրենդային էին բանակային ոճի, քուղերով երկար ճտքերով կոշիկները, որոնք այս սեզոնում շարունակում են լինեն թրենդ։ Միայն թե այս տարի դիզայներները նման կոշիկներն  առաջարկում են հաստ տակացուներով։

Նորաձև են համարվում նաև բոթֆորդները։ Բայց, եթե նախորդ տարիներին նորաձև էին «մինչև ծնկները» չափսը, ապա այս տարի նորաձև են «ծնկներից վերև» չափսը։ Իսկ ահա նորաձևությունից դուրս են մղվել կովբոյական ոճի երկար ճտքերով կոշիկները։ Ակամայից հարց է առաջանում՝ կաշվե՞, թե՞ թավշյա կոշիկներն են առավել թրենդային։ Շտապենք պատասխանել, որ առաջատարը թավշե տարբերակն է։

Դիզայներները, նորաձևության տները հենց թավիշե տարբերակով կոշիկներն են խորհուրդ տալիս։ Ավելին՝ ցուցափեղկերին առավել շատ  տեսանելի է այդորակ կոշկեղեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: