Հավի մսով և պանրով անմահական ռուլետներ

Այսօր առաջարկում ենք պատրաստել համեղ խորտիկներ՝ որպես երկրորդ մատուցվող ուտեստ։ Առհասարակ, երկրորդ ուտեստները շատ բազմազան են ՝ մսային, բաջարեղենային և անգամ կաթնային։

Խորտիկները, որոնք առաջարկում ենք պատրաստել բավականին հեշտ է պատրաստել և որ ամենակարևորն է, անչափ համեղ են ստացվում։ Հավի մսով և պանրով ռուլետները նուրբ համ ունեն և անչափ հյութալի են։ Հավաստիացնում ենք թե՛ հյուրերը, թե՛ ընտանիքի անդամները անչափ գոհ կմնան։

Եվ այսպես, անհրաժեշտ մթերքներ՝

Հավի միս — 1 կգ

Պանիր՝ պինդ տեսակի — 100 գ

Կանաչի — մի քանի ճյուղ

Սխտոր — 2 պճեղ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Ալյուր — 100 գ

Բուսայուղ — 100 գ

Հավի միսը բարակ շերտերի  բաժանել այնպես, որ կարողանաք փաթաթել և ստանալ փոքրիկ ռուլետներ։ Շերտերի բաժանած միսը մի փոքր ծեծել, համեմել և երկու կողմից մանրեցված սխտոր քսել վրան։ Այնուհետև վրան լցնել քերած պանիր և մանրեցված կանաչի, ապա փաթաթել և ստանալ ռուլետներ։

Անկյունները փակել և ամրացնել փայտիկների օգնությամբ, որպեսզի եփելիս հալված պանիրը չծորա։ Ալրապատել և տապակել բուսայուղի մեջ մինչև վարդագունելը, որից հետո հեռացնել փայտիկները և մատուցել գեղեցիկ ձևավորված։

Понравилась статья? Поделиться с друзьями: