Ամերիկացի երգիչ, դերասան, ռոկնրոլլի արքա Էլվիս Փրեսլին այսօր կդառնար 86 տարեկան։ Ծնվել է 1935 թվականին Միսիսիպիում։ Էլվիսը երկվորյակ եղբայր է ունեցել, ով մահացել է ծնվելուց անմիջապես հետո։
Դաստիարակվել է հավատքի ու երաժշտության ոգով։ Հաճախ է այցելել եկեղեցի և անգամ երգել է եկեղեցական երգչախմբում։ Մի անգամ դեռահաս Փրեսլին փողոցում մի ժողովրդական երգ է կատարում, որի համար նրան մ րցանակ են տալիս։
Հայրը տեսնելով որդու մեծ սերը դեպի երաժշտությունը՝ տղային նվիրում է նրա առաջին կիթառը։ Երաժշտական գործիք տղայի հետ ամենուր էր։ Փրեսլին միշտ նվագում էր՝ տանը, փողոցում, դպրոցում և այլուր։
Ծառայել է Գերմանիայում։ Երբ անցավ ծառայության, արդեն իր կարիերան սկցված էր։ Ծառայության ընթացքում միշտ նվագում էր և ստեղծում նոր երգեր։ Ծառայության ընթացքում ծանոթանում է Պրիսցիլայի հետ, ով այդ ժամանակ 14 տարեկան էր, այնուհետև նա տեղափոխվում է Ամերիկա և նրանք սկսում են հանդիպել։ Հարսաիքը կայանում է 1967 թվականին։
Այս ամուսնությունը Էլվիսին նվիրում է իր միակ աղջկան՝ Լիզա-Մարի։ Հետագայում Լիզա-Մարին ամուսնանում է Մայքլ Ջեքսոնի հետ (առաջին կինն էր)։