Հայտնի երգիչ Արմենչիկը, ով բնակվում է Ամերիկայում, մեկ շաբաթ առաջ իր յութուբյան ալիքում կարճ տեսահոլովակ հրապարակեց և տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի նոր տեսահոլովակ։ Այն վերնագրված է «Աստված ուժ տուր»։
Այսօր երգիչն իր ալիքում ներկայացրեց նոր տեսահոլովակը, որը ծնվել է դաժան պшտերшզմի ազդեցությունից։ Մելամաղձոտ և գեղեցիկ երաժշտություն է, որտեղ երգիչը երգում է այն մասին, որ առանց Աստծո ոչինչ անել չի ստացվի։
Երբեմնի անհոգ, գեղեցիկ կյանքը դարձել է գորշ ու անգույն։ Աստծուց խնդրում է ուժ՝ ապրելու, հոգին փրկելու համար։ Երգի բառերի և երաժշտության հեղինակը Շավարշ Գևորգյանն է, ռեժիսորը Սուրեն Սահակյանն է։
Մեկնաբանություններում օգտատերերը իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել Արմենչիկի և տեսահոլովակի վերաբերյալ․ շնորհավորել են Սուրբ Ծննդյան առիթով, բարեմաղթանքներ գրել ,նշել են, որ երգիչը երբեք անտարբեր չի եղել հայրենիքի նկատմամբ և ինչպես միշտ իր ստեղծագործական բարձունքում է, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել նման աշխատանքներով ազգի ոգին բարձր պահելու համար։
Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը․