Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։Կապիտան Արտուշ Արզումանյան։ 23 տարի նվիրել է իրեն հայոց բանակին ու Արցախի սահմանների պաշտպանությանը։ Ապրում և ծառայում էր Ջաբրայիլում։ Ուներ երեք որդի։
Անսահման նվիրված էր իր աշխատանքին։ Զինվորները, զինակից ընկերները փաստում են նրա անսահման հոգատարությունը զինվորների նկատմամբ , դաստիարակում էր նրանց հայրենասիրության, արիության և արդարամտության ոգով։
Ապրիլյան քառօրա պшտերшզմի մասնակից է եղել, իսկ պшտերшզմի ավարտից հետո սեփական կամքով մասնակցել է մարմինների փոխանակման գործընթացին։ Վերջին պшտերшզմին դրսևորվել է որպես իրական հերոս․ տեսնելով, որ թշնшմին բավականին առավելություն ունի իրենց տարածքների նկատմամբ՝ բոլոր ռшզմական մեքենաները ոչնչացրել է։
Հստակ իմանալով, որ թշնшմու թիրախավորման ներքո է գտնվում՝ այնուամենայնիվ , շարունակել է իր աշխատանքները, անձնական մեքենայով սնունդ ու զինшմթերք է հասցրել տղաներին։
Ակտիվ մասնակցել է ռшզմական գործողություններին և միաժամանակ օգնել վիրшվորներին ու տեղափոխել մարմինները։ Հայրենասեր ու գործին նվիրված կապիտանը անմшհանում է հոկտեմբերի 28-ին։ Գիտակցված գնում է մшհի , ասել է, թե անմшհության։