«Մայրաքաղաքային» աղցանը ծովախեցգետնի ձողիկներով․ համեղ և հետաքրքիր բաղադրատոմս

Աղցանը չգիրացնող և հեշտ  յուրացվող ուտեստ է։ Առաջարկում ենք հետաքրքրություն ներկայացնող աղցանի բաղադրատոմս, որն առաջին հայացքից անչափ ծանոթ կթվա։ Գաղտնիքը կայանում է նրանում, որ այս աղցանը կարծես բոլորիս ծանոթ «Մայրաքաղաքային»  աղցանը լինի, սակայն մեկ չնչին տարբերությամբ ․ մսի փոխարեն կօգտագործենք ծովախեցգետնի ձողիկներ։

Աղցանը կստանա ծովային երանգ , համով կլինի, իսկ ծովամթերքի օգտակարության մասին բոլորը գիտեն։ Սակայն, պետք է հիշել, որ ծովախեցգետնի ձողիկներն ունեն խառը բաղադրիչներից կազմված բաղադրություն, ուստի ճիշտ կլինի գնելուց առաջ ուսումնասիրել բաղադրությունը։ Բայց միևնույն ժամանակ այն օժտված է նաև օգտակար հատկություններով։

Այն խթանում է նիհարելուն, որովհետև հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից և տալիս է հագեցվածության զգացողություն։Բացի ծովախեցգետնի ձողիկներից այս աղցանի մյուս բասադրամասերը նույնպես չեն զիջում իրենց օգտակարությամբ, օրինակ՝ կանաչ ոլոռը: Այս մթերքի շնորհիվ օրգանիզմից դուրս է մղվում ավելորդ հեղուկը, տոքսինները և լավ միջոց է նիհարել ցանկացողների համար։ Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են՝

Ծովածեցգետնի ձողիկներ — 200 գ

Պահածոյացված կանաչ ոլոռ — 100 գ

Կարտոֆիլ — 2 հ․

Ձու — 3 հ․

Պահածոյացված վարունգ — 2 հ․

Գազար — 1 հ․

Մայոնեզ — 2 ճ\գ

Ձողիկները, կարտոֆիլը, վարունգը, ձուն և գազարը կտրատել մանր խորանարդներով , ավելացնել կանաչ ոլոռը և մայոնեզը։ Այս բոլորը միախառնել։ Ձևավորոլ մանր կտրատած կանաչ սոխով։

Նկատառում՝ նշված 3 ձվից կտրարեք երկուսը, երրորդ ձուն կիրառեք զարդարելու նպատակով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!