Շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանն և իր սիրելին՝ Անիտան, սոցհարթակներում ակտիվ են։ Թե՛ շախմատիստը և թե՛ Անին հաճախ են կիսվում իրենց առօրյայով և կյանքի իրադարձություններով։
Այս պահին նրանք հանգստանում են Մալդիվներում։ Այս մասին տեղեկանում ենք Արոնյանի սիրելիի՝ Անիտայի սոցհարթակում հրապարակված լուսանկարներից, որոնց կից Անիտան գրել է․ «Սիրով Մալդիվներից» ։ Լուսանկարներ է հրապարակել նաև շախմատիստը, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեն։ Մեկնաբանություններում օգտատերերը իրենց սերն ու բարեմաղթանքներն են հայտնել ։
Ավելի վաղ Արոնյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում լուսանկար էր հրապարակել շնիկի և սիրելիի հետ՝ կից հանդես գալով Ամանորյա շնորհավորական ուղերծով։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Սիրելիներս,շնորհավոր Նոր Տարի:
Դժվար տարի էր, բայց ես գիտեմ, որ 2021 թվականը շատ ավելի լավը կլինի։ Հրաշքներ պատահում են:» ։ Հիշեցնենք, որ Արոնյանի կյանքում մինչ այս բավականին դժվարին, դժբախտ փուլ էր․ ավտովթարից մահացել էր նրա կինը՝ Արիանան։
Այժմ սիրելիի օգնությամբ նա հաղթահարել է դժվարին իրավիճակը և արժանի է երջանկության։