Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Հիշենք նրանց դեմքերը, շնորհակալ լինենք մինչ ի մահ, խոնարհվեք նրանց անմար հիշատակի առջև։ Հանուն գալիքի նրանք քայլեցին մահին ընդառաջ, չընկրկեցին ու կերտեցին ապագան։
Ոսկե տառերով գրենք նրանց անունները։ Անդրանիկ Ապերյան։ Ծնվել է 2001 թվականին։ Արմավիրի մարզի Վանանդ գյուղից էր։ Երբ տասը տարեկան էր, մեկնել են Ռուսաստանի Դաշնություն։
Ութ տարի անց, երբ լրացել է Անդրանիկի 18 տարին, վերադարձել է Հայաստան՝ հայրենիքին ծառայելու նպատակով։Եղնիկներում է ծառայել՝ որպես հետախույզ։ Ծնողներն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ , երբ որդին արդեն չկար։ Ծնողներին ոչինչ չէր հայտնում։ Որդու գտնվելու վայրից ծնողները կցկտուր տեղեկություններ էին ստանում լրատվությունից։
Անդրանիկի՝ Շուշիի մատույցներում գտնվելու մասին էլ իմացան ԶԼՄ-ներից։ Ծառայակից ընկերները պատմում են, որ հաճախ Անդրանիկի առաջ քաշած գաղափարի շուրջ են հավաքվել և մարտական գործողություններում հասել հաջողության ։
Հերոսն անմահացավ նոյեմբերի 9-ին, երբ տեսավ թշնամու հարվածից ընկավ ընկերը, բղավեց , առաջ մղվեց օգնության և ընկավ թշնամու գնդակից։