Աննա Դովլաթյանը պատմել է իր 6 ամսական դստեր մասին

Երգչուհի Աննա Դովլաթյանը ինսթագրամյան սոցհարթակում պատմել է իր դստեր  մասին։ Նա հանրայնացրել է փոքրիկ Կարինայի լուսանկարները և կից ներկայացրել գրառում, որտեղ պատմել է, որ դստերը ինքն է խնամում՝ առանց որևէ մեկի օգնության։ Նա նաև նշել է, որ Կարինան շատ խելոք է, ինչում իր բախտն ուղղակի բերել է։

Գրառման մեջ Աննան մասնավորապես գրել է․ «Մի փոքր Կարինայի մասին. Ծննդատնից սկսած բալիկիս ինքնուրույն եմ խնամում՝ առանց որևէ մեկի օգնության։ Ինքս չեմ ցանկացել դիմել օգնության և նեղություն տալ որևէ մեկին, քանի որ կարծում եմ, երբ մայրը այդ հարցում ինքնուրույն է, ավելի կազմակերպված և պատասխանատու է լինում։ Բացի այդ, գոյություն ունի մայրական բնազդ, որը արթնանում է կնոջ մեջ՝ անմիջապես երեխան ունենալուց հետո։

Կարինան ամենուր մեզ հետ է, ուր էլ որ լինենք։ Դայակի չեմ վստահում։ Ծնված օրից նա շրջապատված է իմ և ամուսնուս անիրական սիրով։ Կարինայի կյանքի հենց առաջին օրից, ներդնում եմ նրա մեջ սեր և հոգատարություն կենդանիների հանդեպ։ Դա եղել է իմ երազանքը, երբ նա դեռ չէր ծնվել, և այսօր նրա ամենալավ ընկերը Վիննին է՝ մեր տան անդամը։

Այս պահից սկսած ձևավորվում է Կարինայի բնավորության գծերը։ Նա անբացատրելի խելոք է՝ բախտս ուղղակի բերել է։ 4 ամսականից սկսած նա քնում է իր առանձին ննջարանում, իհարկե baby fone-ի օգնությամբ։ Քնում է ինքնուրույն, առանց օրորելու։ Էլ ի՞նչ կարող եմ ավելացնել, եթե Կարինայի նման 5 երեխա էլ լինի՝ սիրով կպահեմ» ։

Գրառման վերջում  Աննա Դովլաթյանը իր հետևորդներին հարց է ուղղել, թե  արդյոք դժվարություններ ոնեցե՞լ են և խնդրել է կիսվել փորձով։

Понравилась статья? Поделиться с друзьями: