Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան զույգն ամուսնացել էր 2019 թվականի դեկտեմբեր ամսին։
Նրանք սոցհարթակներում ակտիվ են և հաճախ են կիսվում իրենց կյանքի իրադարձություններով, իսկ վերջին շրջանում արդեն փոքրիկի լուսանկարներով։ Հետևորդներին հատկապես ուրախացնում է փոքրիկ Ռոբերտի լուսանկարները։
Այսօր՝ հունվարի 9-ին, Արփի Գաբրիելյանը ինսթագրամյան օգտահաշվի «սթորի» բաժնում որդու և իր մասնակցությամբ փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ ջերմ համբուրում ու գուրգուրում է որդուն։ Երջանիկ մայրիկը տեսանյութին գրառում էր կցել․ «Իմ սեր» ։
Իսկ ավելի վաղ Արփին հանրայնացրել էր որդու երկու լուսանկար, որտեղ հրաշք փոքրիկը գեղեցիկ հագնված պառկած է մանկասայլակում։ Լուսանկարին կից Արփին գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ փոքրիկ Ռոբերտն արդեն բոլորել է վեց ամիսը։Գրառման մեջ մասնավորապես գրված է․ «Շնորհավոր վեց ամսական, իմ սեր»։
Դերասանուհու երկրպագուները անտարբեր չեն մնացել և մեկնաբանությունների բաժնում գեղեցիկ բարեմաղթանքներով և շնորհավորական խոսքերով են հանդես եկել։ Փոքրիկ հրաշքին մաղթում ենք անհոգ և երջանիկ մանկություն։