Հունվարի 9-ը Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին, Փարաջանովը կդառնար 97 տարեկան։ 20-րդ դարի լավագույն կինոռեժիսորներից մեկն էր։ Իր ողջ կյանքն ու ստեղծագործական ուղին անցել է գաղտնի և հանելուկային։ Նա իր շուրջն իսկական հեքիաթի էր վերածում։ Փարաջանովն անկախատեսելի էր։ Նրանից անսպասելիություններ էին ակնկալում ոչ միայն կինոյում , այլև՝ իրական կյանքում։ Այսօր՝ ցնցող ռեժիսորի ծննդյան օրը, առանձնացրել ենք նրա կենսագրությունից հետաքրքրական  դրվագներ․

Փարաջանովի ճանապարհը  ոլորուն է եղել։ Նա սովորում էր , աշխատում էր խաղալիքների գործարանում, նաև սովորում էր ջութակ նվագել, տիրապետում էր խորեոգրաֆիայի և վոկալի արվեստին: Սակայն, ի վերջո, կինոն էր, որ նրան վերջապես գրավեց:

Ուսանողական տարիներին ռեժիսորը սիրահարվում է մոլդովացի Նիգյարին։ Նրանք ամուսնանում են աղջկա ծնողներից գաղտնի։ Երբ վերջիններս իմանում են ամուսնության մասին, Փարաջանովից, իրենց ավանդույթների համաձայն, մեծ գումար են պահանջում։ Իսկ ուսանողն այդքան գումար չուներ։ Փարաջանովին չի օգնում նաև հայրը։ Եվ նրա առաջին ամուսնությունը ողբերգական ավարտ է ունենում․ Նիգյարին սպանում են մոլդովացի հարազատները։

Ռեժիսորի երկրորդ կինը ուկրաինուհի էր(Սվետլանա Շերբատյուկ)։ Նրանք որդի ունեցան՝ Սուրենը, ում Փարաջանովն ուղղակի պաշտում էր։ Սակայն կինը, չկարողանալով ամուսնու անկանխատեսելի բնավորության հետ հաշտվել, վերցնում է տղային և հեռանում։

Ասում են՝ Փարաջանովը միշտ սրտի խորքում պահպանել է Սվետլանայի  սերը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: