«Հպարտ եմ քեզնով և մեր ընկերությամբ»․ Արամեն լուսանկար է հրապարակել և գրառում կատարել

Երգիչ Արամեն իր ինսթագրամյան օգտահաշվում լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նա հայազգի հունահռոմեական ոճի ըմբիշ, բազմաթիվ մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր Միհրան Հարությունյանի հետ է, որտեղ միասին հացի սեղանի շուրջ ջերմ նստած են։

Երգիչը լուսանկարին կից գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հպարտանում է Միհրանով։ Գրառման մեջ մասնավորապես գրված է․ «Ազգի արժանի զավակ։ Եղբա՛յր, միշտ ժպտա և ստիպիր ժպտալ նաև մեզ։ Հպարտ եմ քեզնով և մեր ընկերությամբ» ։

Մեկնաբանություններում թե՛ Արամեի, թե՛ Միհրանի հետևորդները ջերմ , բարի և շնորհակալական խոսքեր և բարեմաղթանքներ են գրել։ Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը մասնակցել էր Արցախյան պատերազմին։

Օրեր առաջ նա իր  սոցհարթակում գրառում էր կատարել և նշել, որ անցնող բարդ տարում շատ բաներ կորցրեց հայ ազգը, բայց և այնպես շատ բան իմացավ։

Միհրանը հորդորում է հայ ժողովրդին լինել միասնական, որպեսզի հաղթահարելի դառնան մարտահրավերները և վերջում տեղեկացրել է, որ պատրաստվում է 5-րդ մենամարտին և հույս հայտնել, որ առաջիկայում կհանդիպեն պատվո հարթակի պատվանդանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: