Ոչ դրական լուրեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից

Գրեթե բոլոր երկրներում Ամանորն ընտանեկան տոն է համարվում։ Եվ բոլորն են ցանկանում այն նշել ընտանեկան ջերմ մթնոլորտում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչ Ամանորն արդեն Մեծ  Բրիտանիայում էր։

Մեկնման նպատակը՝ Ամանորը և Սուրբ Ծննդի տոները  ընտանիքի անդամների հետ նշելն էր։ Վերջին օրերին լրատվականները հայտնել էին, որ Անգլիայում նախագահը հիվանդացել է նոր մուտացված կորոնավիրուսի տեսակով։

Իսկ կորոնավիրուսի նոր մուտացված շտամմ տեսակն ի հայտ է եկել հենց Անգլիայում ։

Հիվանդության տեմպերը զարգանում են մեծ թափով, օրական հազարավոր վարակվածներ են ավելանում։ Անգլիայում այս պահին ուժեղացված սահմանափակումներ են։ Օրերս էլ հայտնեցին, որ հիվանդությունը նախագահի մոտ ծանր է ընթանում։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է․ «Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։ Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով։ Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը»։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մաղթում ենք շուտափույթ առողջացում և վերադարձ հայրենիք։

Понравилась статья? Поделиться с друзьями: