Հետպшտերшզմական շրջանը, կարծես թե պիտի փոքրիշատ հանգիստ լիներ, չէ՞ որ պшտերшզմն ավարտված է, բայց, ցավոք սրտի, այն լի է ցավով, քանզի ողբերգությունն ու դաժանությունը ոչ միայն չեն ավարտվել, այլ շարունակում են ուղեկցել։ Ուժեղ կամք ու կորով մեզ բոլորիս, որ կարողանանք պատվով դուրս գալ այս դшժան իրականությունից։
Լացին ծիծաղով պատասխանենք, բաժանմանն ամուսնությամբ պատասխանենք, իսկ մահին՝ ծնունդով։ Սերն է, որ կփրկի աշխարհը, մթության մեջ լույսի շող կարձակի ու կտարածվի։ Սիրենք ու փրկվենք։
Սիրենք անկեղծ ու մաքուր սիրով։ Հենց անկեղծ ու մաքուր սերն էր, որ միացրեց Արմանի ու Մաշայի սրտերը։ Դեմ դիմաց գտնվող հիվանդասենյակներում վիրավոր հերոսներ կային։ Երկուսն էլ զրկված էին ոտքերից։
Տղաներից մեկին խնամում էր քույրը՝ Մաշան։ Մաշան և դիմացի հիվանդասենյակի հերոսը՝ Արմանը, սիրահարվել են և շուտով կնշանվեն։ Մաշային և Արմանին անսահման երջանկություն ենք մաղթում։
Իրենց ողջ կյանքը թող սիրով ու փոխադարձ հասկացվածությամբ ուղեկցվի։