Այսօր շնորհակալության միջազգային օրն է։ Առանց որևիցե չափազանցությամբ կարող ենք ասել, որ օրացույցի ամենահարգալից օրն է։
Տարեցտարի տոնին ավելանում են առավել շատ երկրներ։ Երիտասարդները կազմակերպում և մասնակցում են բազմապիսի տոնակատարություններ, ֆլեշմոբեր, պատրաստում են պլակատներ և գունազարդ բացիկներ, որտեղ գեղեցիկ տառերով գրում են «շնորհակալություն» բառը և նվիրում են միմյանց։
Նաև գեղեցիկ նվերներ են պատրաստում և նվիրում մեկմեկու՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել։ Տոնը նպատակ ունի իմաստավորելու այդ բառը։ Օրվա մեջ մենք այնքան հաճախ ենք օգտագործում «շնորհակալություն» բառը, որ այն կորցնում է իր արժեքը։ Լավ կլինի անտեղի չօգտագործել այդ բառը։ Խորասուզվել և հասկանալ իմաստը և անհրաժեշտ ժամանակ անկեղծորեն շնորհակալ լինել։
Հոգեբանները պնդում են, որ «շնորհակալություն»-ը կարծես բանավոր շոյանք լինի, որը կարող է ջերմացնել դիմացինի սիրտն ու հոգին և այն օժտված է կախարդական հատկություններով և կարող է լայն դռներ բացել մարդու առջև։
Եվ չափազանց կարևոր է այն արտաբերել մաքուր սրտով։ Նաև ասում են, որ շնորհակալ մարդն ավելին է ստանում․ շնորհակալ եղիր և կստանաս կրկնակին։