Այսօր ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի ծննդյան օրն է․ մանրամասներ հաղորդավարի կյանքից

Այսօր՝ հունվարի 11-ին, ռուս հեռուստահաղորդավար, դերասան, գրող, լրագրող Անդրեյ Մալախովի ծննդյան օրն է։ Ծնվել է 1972 թվականին։

Էներգիայով լի, նպատակասլաց հեռուստահաղորդավարը չի սիրում հանրայնացնել անձնական կյանքը, փոխարենը հեռուստաեթերով բացում է ուրիշների գաղտնիքները։ Մալախովը դպրոցն ավարտել է արծաթե մեդալով։

Հաճախել է երաժշտական դպրոց՝ ջութակի բաժին, սակայն հատուկ տաղանդով չի փայլել, փոխարենը երաժտական դպրոցում համերգներին հաղորդավարը հենց ինքն էր լինում։Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի Պետակա Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Հաղորդավարը պրակտիկան անցկացրել է Միչիգանի համալսարանում և այդ ընթացքում ապրել է դեկանը բնակարանում , իսկ ազատ ժամանակ թերթ էր վաճառում։

Մալախովի ստեղծագործական ուղին սկսեց զարգանալ, երբ նա վերադարձավ Ռուսաստան։Նա իրեն փորձում էր տարբեր ուղղություններում՝ «Մոսկովյան նորություններ» թերթի  համար հոդվածներ էր գրում, ապա սկսեց վարել «Ոճ» հաղորդումը, այնուհետև հաջողվեց աշխատանքի անցնել առաջին ալիքում։

2001 թվականին թողարկվեց «Большая стирка» հաղորդումը, որտեղ Անդրեյ Մալախովը իր տաղանդով և  մասնագիտական բարձր  որակների շնորհիվ ուղղակի փայլեց և գրավեց բավականին մեծ լսարանի ուշադրությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: