Արամեն իր ինսթագրամյան օգտահաշվում իր լուսանկարն է հրապարակել և կից գրառմամբ ներկայացրել, որ նորություն ունի և շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի իր նոր աշխատանքը։ Գրառման մեջ մասնավորապես նշել է ․ «Շուտով նոր տեսահոլովակ»։ Մեկնաբանություններում հետևորդները ներկայացրել են իրենց կարծիքները, որոնք կարելի է բաժանել երկու խմբի։
Օգտատերերի մի խումբ նշել է, որ անհամբերությամբ են սպասում նոր տեսահոլովակի ներկայացմանը, իսկ մյուս մասը՝ քննադատական վերաբերմունքով են մոտեցել երգչի նորույթին և գրել, որ այս պահին բացարձակ դրա ժամանակը չէ։
Քննադատական մեկնաբանություններից մեկին երգիչը անդրադարձ է կատարել և պատասխանել օգտատիրոջը։ Արամեն հայտնել է իր մոտեցումը։ Երգչի պատասխան-մեկնաբանության մեջ մասնավորապես գրված է․ «Դուք շատ ճիշտ եք !!! Ես փորձում եմ փրկվել երգով, երգելով և գոնե մարդկանց շեղելով՝ թեկուզ մի քիչ: Աստված մեզ ուժ տա և համբերություն»։
Արամեի այդ գրառմանը օգտատերը պատասխանել է, որ ինքն ապրում է Ուկրաինայում, բայց ամեն օր լաց է լինում և Հայաստանում ապրող հայերի համար Աստծուց ուժ է խնդրում։ Ավելի վաղ Արամեն հանրայնացրել էր ընկերոջ՝ Միհրանի հետ լուսանկար և գրառել, որ անսահման հպարտ է նրանով և իրենց ընկերությամբ։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի չեմպիոն Միհրան Հարությունյանը մասնակցել էր Արցախյան պшտերшզմին։