Երգչուհի Լիլուն, ով վերջերս երկրորդ անգամ մայրացավ, իր սոցհարթակում բավականաչափ ակտիվ է։ Երգչուհին հետևորդների հետ կիսվում է իր կյանքի իրադարձություններով ։
Նրանց առավել ուրախացնում են երեխաների լուսանկարները՝ որդու՝ Ռոբերտի, և նորածին՝ հրաշք Մարիայի։ Այժմ նա բնակվում է Ամերիկայում։
Իր ինսթագրամյան օգտահաշվում Լիլուն հրապարակել է լուսանկարներ, որտեղ ներկայացել է տոնական լուքով և գեղեցիկ դիմահարդարմամբ, սակայն նուրբ երանգով մետաքսե զգեստը ոչ պատշաճ հարդարված տեսք ունի։ Լուսանկարներին կից Լիլուն գրառում է ներկայացրել, որտեղ բացատրել է զգեստի ոչ պատշաճ հարդարանքը։
Գրառման մեջ նա մասնավորապես գրել է․ «Ատլասից շորով երբեք մի նստեք»։ Երգչուհու հետևորդները մեկնաբանություններում արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը երգչուհու նկատմամբ և բարձր գնահատել Լիլուի գեղեցիկ տեսքը՝ անկախ որևէ հանգամանքից։
Ավել վաղ Լիլուն իր սոցհարթակում հանրայնացրել էր ևս մի քանի լուսանկար, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը․ «Պետք է նայել առաջ, որ կարողանաս ապրել և ապրեցնել»։