«Վիցե միսս Եվրոպա 2005»-ի գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր սոցհարթակում հաճախ է կիսվում իր առօրյայով, կյանքի իրադարձություններով, ներկայացնում է լուսանկարներ և կից հանդես գալիս տարատեսակ գրառումներով։
Այս անգամ գեղեցկուհին հանրայնացրել էր մի լուսանկար, որին կցել էր հուզիչ գրառում, որտեղ ներկայացրել է իր միակ երազանքի,հարազատի կորստի և այդ ցավի հետ մեկտեղ ապրելու դժարության մասին։ Գրառումն ավարտել է լավատեսական և պոզիտիվ նոտայով։
Գրառման մեջ գեղեցկուհին պատմել է իր միակ երազանքի մասին, այն է՝ անցնող տարին երբեք ու երբեք չկրկնվի, ապա շարունակել՝ հայտնելով, որ նրանք կորցրել են իրենց մտերիմներին։
Իսկ այդ ցավն ամենասարսափելին է ։ Եվ հայտնել, որ չնայած բոլոր այդ դժվարություններին՝ կյանքը շարունակվում է և այն անհրաժեշտ է շարունակել հույսով, որ ամեն բան լավ է լինելու։ Հորդորել է լինել պոզիտիվ և դրական։
Լուսինեի հետևորդները անտարբեր չեն անցել գրառման կողքով և գոտեպնդող, ցավը կիսող մեկնաբանություններով են հանդես եկել։