Համեղ, արագ և օգտակար նախաճաշ

Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ նախաճաշի կարևորությունը։ Բոլոր դիետոլոգները փաստում են, որ յուրաքանչյուր օրվա առողջ սկիզբը նախաճաշն է։ Ողջ գիշերվա ընթացքում օրգանիզմը չընդունելով ոչ մի տեսակի սննդամթերք՝ գտնվում է էներգիայից զրկված վիճակում։

Լիարժեք նախաճաշը խթանում է օրգանիզմը էներգիայի ձեռք բերմնան և այն ապահովում ողջ օրվա ընթացքում։ Նախաճաշը բարձրացնում է աշխատունակությունը, ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, բարձրացնում է տրամադրությունը։

Շատերը հրաժարվում են նաշաճաշից նիհարելու նպատակով, սակայն այսպիսի մոտեցումը ավելի է խորացնում խնդիրը։ Ինչպես ասվում է ռուսական հին ասացվածքում՝ նախաճաշը կեր ինքդ , ճաշը կիսիր ընկերոջդ հետ, ընթրիքը տուր թշնամուդ։ Այսօր առաջարկում ենք նախաճաշի համեղ, արագ և օգտակար բաղադրատոմս։

Անհրաժեշտ են՝

Հաց — 1 հատ

Ավոկադո — 1\2 մասը

Հատիկ լոբի — 1 ճ\գ

Լոլիկ (չերրի) — 2-3 հատ

Կանաչի — 1-2  ճյուղ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Չոր թավայի մեջ  փոքր-ինչ  չորացնել հացը։ Տրորած ավոկադոն քսել հացին, վրան դնել մի քանի նախապես խաշած լոբի, կտրատած լոլիկը։ Պատրաստի բուտերբրոդի վրա շաղ տալ մանրացված կանաչին և համեմել։

Եվ վերջ՝ նախաճաշը պատրաստ է։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: