Եթե փնտրում եք յուրատեսակ և միևնույն ժամանակ համեղ ուտեստ, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այն կոչվում է «Մսային ոզնիներ»։ Մսային ուտեստները հագեցնող են, քանի որ իրենց մեջ ունեն բավականաչափ սպիտակուցներ։ Եփվելուց հետո գնդիկները ձեռք են բերում ոզնու տեսք։ Հետաքրքիր լուծում է հատկապես ուտել չսիրող երեխաների համար ։
Ձմռան այս ցուրտ օրերին առավել հաճելի է ընտանիքով հավաքվել համեղ ընթրիքի սեղանի շուրջ։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են մնիմալ բաղադրամասեր․ ընդամենը 500 գրամ աղացած միս և մի քանի բաղադրիչ, որոնք հեշտությամբ կգտնվի յուրաքանչյուրի սառնարանում։
Եվ այսպես, անհրաժեշտ են՝
Բրինձ բազմատի — 1 ճ\գ
Աղացած միս — 500 գ
Ձու — 1 հ․
Սոխ — 1 հ․
Ստեպղին — 1 հ․
Բուլղարական պղպեղ — 1\2 մասը
Տոմատ — 1 ճ\գ
Բուսայուղ — 3 ճ\գ
Համեմունքներ, աղ՝ ըստ ճաշակի
Աղացած միսը․ ձուն և համեմունքներն ու աղը միախառնել , պատրաստել գնդիկներ և այն թավալել նախապես թրջած բազմատիի մեջ։ Սոխը , քերած ստեպղինը , մանրացված պղպեղը բուսայուղի մեջ խառնել մինչև ոսկեգունելը, ավելացնել տոմատ՝ փափկություն ապահովելու համար։
Վրան շարել գնդիկները և շոգեխաշել 20-25 ր․։ Մատուցեք կանաչիով ձևավորած։ Այս ուտեստը հիանալիորեն կարելի է համադրել կարտոֆիլիխյուսի կամ մակարոնայի փլավների հետ։