Լուսինե Թովմասյանը ծովափից լուսանկարներ է հրապարակել

«Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինսթագրամյան սոցհարթակում լուսանկարներ է հրապարակել։ Դատելով լուսանկարներից՝ գեղեցկուհին ընտանիքով մեկնել է հանգստի։

Լուսանկարներին գրառում է կցել, որտեղ Լուսինեն պատմում է որդու առաջին տպավորությունները ծովից։ Փոքրիկն առաջին անգամ էր ծովում և նրա համար ամեն բան նոր էր․ ծով, ավազ, արև․․․ Երջանիկ մայրիկը անսահման հույզերով նորովի վայելել է ծովը որդու հետ։ Որդին վայելել է ջուրը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Ծով, ավազ, արև… Ամեն ինչ առաջին անգամ էր Ալեքի համար:

Այս անգամ իր հետ հավասար վայելել եմ ծովը: Այնքան շատ էին էմոցիաները: Էլ չասեմ, որ Ալեքը ջրից չէր ուզում դուրս գալ, նա վայելեց այս ճանապարհորդությունը» : Գեղեցկուհու լուսանկարները(հատկապես հրաշք Ալեքի մասնակցությամբ), չեն կարողացել անտարբեր թողնել նրա հետևորդները և մեկնաբանություններում հանդես են եկել ջերմ բարեմաղթանքներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինեն հանրայնացրել էր իր լուսանկարը, որին կից հուզիչ գրառում էր կատարել հարազատի կորստի, համաճարակի և մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ։ Գրառման վերջում հանդես էր եկել գոտեպնդող և լավատեսական խոսքերով և հույս հայտնել, որ ամեն բան լավ է լինելու։

Հետևորդները մեկնաբանություններում արտահայտել են իրենց կարծիքները, կիսել Լուսինեի մտահոգությունները և ողջունել լավատեսությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: