Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցհարթակում ակտիվ է։ Նա հաճախ է իր մտքերով կիսվում Ինսթագրամյան հարթակում։ Վերջերս համացանցում մի լուսանկար էր պտտվում, որտեղ Նազենի Հովհաննիսյանը բարետես արտաքինով մի երիտասարդի հետ էր։
Հաղորդավարուհու երկրպագուները կարծելով, որ սիրելի դերասանուհին վերջապես գտել է իր կեսին, շտապել են նրա սոցհարթակը ողողել շնորհավորանքներով և ջերմ բարեմաղթանքներով։
Սակայն Նազենի Հովհաննիսյանը այսօր՝ հունիսի 12-ին, ինսթագրամյան իր օգտահաշվում հանրայնացրել է վերոնշյալ լուսանկարը , որին կից կատարել է գրառում՝ պարզաբանելով, թե դա ինչ լուսանկար է և ում հետ։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է, «Երջանկության մեխանիկա էպիզոդ 2 Հարգելի հետևորդներ սա ընդամենը ՆՈՐ ՖԻԼՄԻՑ մի դրվագ է Հ.Գ. Բարեմաղթանքների համար շնորհակալ եմ՝ սիրով կվերագրեմ ֆիլմի նկարահանումների ընթացքին…» ։
Ի պատասխան այս գրառմանը հետևորդները մեկնաբանություններում մեծ ափսոսանք են հայտնել, քանի որ գտնում էին, որ նրանք միասին շատ գեղեցիկ տեսք ունեն և չափազանց ներդաշնակ զույգ կլինեին։