«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով վերջին շրջանում հայտնի է իր սուր քննադատական մոտեցմամբ դեպի իշխանությունը,ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ քննադատել է իշխանությանը այն բանի համար, որ երեկ՝ հունվարի 11-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո իշխանական ներկայացուցիչները համարել են, որ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայամանագրի մի քանի կետեր Հայաստանի համար ձեռնտու են։
Մարուքյանը նշել է, որ այդ ձեռնտու կետերը ոչինչ են, քանի դեռ մեր թշնամին Ադրբեջանն է։ Մեր թշնամին այն երկիրն է, որը չի կատարել պայմանագրային բազմաթիվ կետեր։
Եվ գրառման մեջ մանրամասնորեն անդրադարձել է այն կետերին, որոնք իշխանական կողմը համարում է ձեռքբերում։ Այն կետը, որով Հայաստանը կապ կհաստատի Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, երբեք անվտանգ չի լինի, քանի որ դա մի երկիր է, որը կարողանում է հանգիստ սպшնել ծերեր, երեխաներ։
Դա մի երկիր է, որ մինչ այսօր չի վերադարձրել ռшզմшգերիներին, ռմբшկnծել է հիվանդանոցներ, եկեղեցիներ։ Եվ հեգնել է իշխանավորներին շարունակել պնդել, որ իրենց ձեռքբերումները լուրջ են։
Ավելի վաղ Մարուքյանը Մի քանի լրատվականներին հարցազրույց էր տվել և ասել, որ պայմանագրի ստորագրումը պետք է լինի նախապայմանով․ մինչև չվերդարձվեն ռшզմшգերիները, ոչ մի փաստաթղթի ստորագրում։