Ընդամենը 500 գրամ աղացած միս և համեղ ու հագեցնող ընթրիքը պատրաստ է

Եթե փնտրում եք յուրատեսակ և միևնույն ժամանակ համեղ ուտեստ, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այն կոչվում է «Մսային ոզնիներ»։ Մսային ուտեստները հագեցնող են, քանի որ իրենց մեջ ունեն բավականաչափ սպիտակուցներ։ Եփվելուց հետո  գնդիկները ձեռք են բերում ոզնու տեսք։ Հետաքրքիր լուծում է հատկապես ուտել չսիրող երեխաների համար ։

Ձմռան այս ցուրտ օրերին առավել հաճելի է ընտանիքով հավաքվել համեղ ընթրիքի սեղանի շուրջ։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են մնիմալ բաղադրամասեր․ ընդամենը 500 գրամ աղացած միս և մի քանի բաղադրիչ, որոնք հեշտությամբ կգտնվի յուրաքանչյուրի սառնարանում։

Եվ այսպես, անհրաժեշտ են՝

Բրինձ բազմատի — 1 ճ\գ

Աղացած միս — 500 գ

Ձու — 1 հ․

Սոխ — 1 հ․

Ստեպղին — 1 հ․

Բուլղարական պղպեղ — 1\2 մասը

Տոմատ — 1 ճ\գ

Բուսայուղ — 3 ճ\գ

Համեմունքներ, աղ՝ ըստ ճաշակի

Աղացած միսը․ ձուն և համեմունքներն ու աղը միախառնել , պատրաստել գնդիկներ և այն թավալել նախապես թրջած բազմատիի մեջ։ Սոխը , քերած ստեպղինը , մանրացված պղպեղը բուսայուղի մեջ խառնել մինչև ոսկեգունելը, ավելացնել տոմատ՝ փափկություն ապահովելու համար։

Վրան շարել գնդիկները և շոգեխաշել 20-25 ր․։ Մատուցեք կանաչիով ձևավորած։ Այս ուտեստը հիանալիորեն կարելի է համադրել կարտոֆիլիխյուսի կամ մակարոնայի փլավների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: