Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ

Արևիկ Խաչատրյանը, ով  ՀՀ դատախազության խոսնակն է, հայտնում է, որ Ռուսաստանում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան երկրների գլխավոր դատախազները։ Այն կայացել է այսօր՝ հունվարի 12-ին։Հանդիպումը հետապնդում է վերոնշյալ երկրների հետ միջազգային իրավական շփումների ձևավորման նպատակ։

ՀՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը,  հանդիպման ժամանակ բարձրացրել է կարևոր  հարցեր,  որոնցից կարևորագույնը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 8-րդ կետն է, որը վերաբերում է ռшզմшգերիներին, նրանց իրավունքներին և առողջության երաշխիքին։

ՀՀ գլխավոր դատախազը  հայտնել է որ վերոնշյալ կարևորագույն հարցի սեղմ ժամանակահատվածում տրված լուծումը կտա երաշխիք պայմանագրի մյուս կետերի բավարարման համար և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։

Դավթյանի բարձրացրած խնդիրն իր լուծումով տալիս է նաև երաշխիք տարածաշրջանը ապահովել шհшբեկիչների հնարավոր ներթափանցումից։ Նիստի  ավարտին ձեռք են բերվել մի  շարք պայմանավորվածություններ։

Պաշտոնյաները հույս են հայտնել, որ առաջիկայում շփումներն ու քննարկումները շարունակական բնույթ կկրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: