Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 12-ին Ադրբեջանի կողմից խախտվել է հրшդադարի ռեժիմը։ Այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա նշել է, որ օրերս Շուշիում օդ էին կրшկում, իսկ այսօր մտածված խախտել են հրшդադարը, որի արդյունքում մեկ զինվոր հրшզենային վիրավորում է ստացել։ Վիրավոր զինվորը՝ Վարդան Վաչագանի Կիրակոսյանը, անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ և ենթարկվել վիրահատության։Այն հաջող ավարտ է ունեցել։
Զինվորի առողջական վիճակը մասնագետները կայուն ծանր են գնահատում։ Ադրբեջանի կողմից նմանօրինակ վարքածի ցուցաբերումը անհարգալից վերաբերմունք է ռուս խաղաղապահների և պայմանավորվածությունների նկատմամբ։ Եվ թույլ է տալիս կասկածով վերաբերվել նաև այն բանին, որ նրանք կարող են չպահպանել պայմանավորվածությունների հաջորդ կետերը ևս։
Վերոնշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություն է հաղորդվել ռուս խաղաղապահների ղեկավարությանը։ Վահրամ Պողոսյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ոչ հարիր պահվածքը անարձագանք չի մնա, այլապես նման պահվածքի շարունակական բնույթը հղի է խորը վտանգներով։
Վիրավորում ստացած զինվորին մաղթում ենք արագ ապաքինում և վերադարձ իր ծառայությանը։